Կլինե՞ն փոփոխություններ, թե՝ ոչ

Նոյեմբերի 2-ին Ճեմարանում մեկնարկեց ամենասպսված և հետաքրքիր միջոցառումներից մեկը՝ թվով երրորդ «Շիրակացու պառլամենտը»:

 

«Այս տարի Պառլամենտը հարուստ է ստեղծագործ, պայծառ և աշխատասեր սաներով, ովքեր վստահեցնում են, որ պատրաստ են անելու և դառնալու այն փոփոխությունը, որին սպասում են բոլորը:

 

Պառլամենտի առաջին «նստաշրջանը» սկսվեց ջերմ ողջույնի խոսքերով, որից հետո մասնակից անդամները ներգրավվեցին թիմային խաղերի մեջ: Բոլոր մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին նախագահողների կողմից կազմակերպված թիմային գործընթացներին՝ ավելի ուժեղացնելով թիմ հասկացությունն ու իրար օգնելով աշխատելու հմտությունները:

 

Այնուհետև, պատվիրակները բաժանվեցին չորս խմբերի՝ իրար ավելի լավ ճանաչելու և միասին ավելի արդյունավետ աշխատելու սկզբունքով: Յուրաքանչյուր խումբ՝ իրենց նախագահողի օգնությամբ ու ուղղորդմամբ վերհանեցին այն խնդիրները, որոնք առկա են դպրոցում և որոնց համար հիմնավոր լուծման տարբերակները կառաջարկվեն ընդհանուր ժողովի ընթացքում:

 

Կլինե՞ն փոփոխություններ, թե՞ ոչ կամ կզգանք արդյո՞ք մենք այդ փոփոխությունները, կտեսնենք վաղը՝ հերթական նստաշրջանի ընթացքում:

Մեդիա թիմի լրագրող՝ Անժելա Պետրոսյան

Կլինե՞ն փոփոխություններ, թե՝ ոչ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *