Կամավորության անձնագրերի շնորհում

Դեկտեմբերի 5-ը նշվում է որպես կամավորների միջազգային օր: Այս օրը տոնվում է ամբողջ աշխարհում և կարևորվում է հատկապես կամավորներին իրենց կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով և հասարակության մեջ կամավորների ունցած ներդրման վերաբերյալ հանրությանը տեղեկացնելով:

 

Այս տոնը Ճեմարանում նշվեց յուրովի՝ խորհրդանշական «անձագրերի» շնորհմամբ՝ խրախուսելու և տարածելու յուրաքանչյուրի  կամավորական գործունեությունը:

 

«Ի սկզբանե, բավականին դժվար էր խրախուսել և սաների մեջ տարածել կամավորության, կամավորական աշխատանքների հանդեպ հետաքրքվածությունը,- իր խոսքում նշեց Ավագ դպրոցի տնօրեն Զառա Ղալթախչյանը,- այսօր ունենք բոլորին այլ իրավիճակ. սաներն իրենք են նախաձեռնում, առաջարկում, հանդես գալիս նոր գաղափարներով, ուզում են օգնել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն:

 

Այսինքն, մենք արդեն ունենք ձևավորված մշակույթ, մենք պատրաստ ենք կամավորական գործունեություն իրականացնել, մենք պատրաստ ենք անկախ ամեն ինչից, դրա դիմաց ինչ-որ բան ստանալու կամ չստանալու հանգամանքից»,- ասաց տնօրենը:

 

Եվ քանի որ սաների կամավորական գործունեությունը, տարատեսակ աշխատանքներին մասնակցությունը ընդլայնվում է, ավագ դպրոցի տնօրենությունը հետաքրքիր գաղափարով է հանդես եկել. սաներին շնորհել կամավորական անձնագրեր, որտեղ կհավաքագրվի ուսումնառության տարիների ընթացքում սանի կատարած գործունեության, աշխատանքների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ հաստատված համակարգողների և ղեկավարների կողմից:

 

Դպրոցն ավարտելու ժամանակ այս անձնագրերը հանդես կգան որպես կատարած աշխատանքների պահոց և կարևոր փաստաթուղթ:

 

Ահա կամավորության հիմնական սկզբունքը. «Ինչ-որ մեկի հանդեպ արած լավ աշխատանքը բումերանգի պես հետ ձեզ է վերադառնում»:

 

Կամավորության անձնագրերի շնորհում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *