Այցելություն «Կոկա-Կոլա» գործարան

Հոկտեմբերի 18-ին և 19-ին մասնագիտական կողմնորոշման շրջանակում ճեմարանական ավելի քան 50 սաներ այցելեցին Կոկա-Կոլայի գործարան:

 

Գործարանում ջերմ ընդունելությանը զուգահեռ սաների համար կազմակերպվեց շրջայց՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, ինչպես նաև ծանոթացնելով շշալցման և փաթեթավորման ողջ գործընթացին:

 

Հատուկ անդրադարձ կատարվեց նաև բնապահպանական խնդիրներին, ինչպիսիք են օրինակ ջրի պահպանման կարևորությունն ու շշերի վերամշակումը:

 

Այսպիսով, այցին մասնակցությունը սաներին հնարավորություն ընձեռեց  ձեռք բերել նոր, հետաքրքիր և իրատեսական պատկերացում գործարանային գործընթացի, վաճառքի և մարքեթինգի, ինչպես նաև առկա բնապահպանական խնդիրների մասին:

Այցելություն «Կոկա-Կոլա» գործարան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *