Այց «Ալտմեդ» վերականգնողական կենտրոն

Կենսաբանության առարկայի «Հենաշարժիչ համակարգի հետազոտման և կանխարգելման ժամանակակից մեթոդները» թեմայի շրջանակում 12-րդ դասարանի հենքային ուսուցմամբ խմբի սաների համար կազմակերպվեց դաս-էքսկուրսիա Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի «Ալտմեդ» վերականգնողական կենտրոն:

 

Նրանք ծանոթացան  վերականգնողական տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետազոտման, ախտորոշման, կանխարգելման և բուժման համար «Ալտմեդ» կենտրոնում  կիրառվող  ֆիզիոթերապիայի, կինեզոթերապիայի ռեաբիլիտացիոն արդի մեթոդներին: Ծանոթանալով նաև օստիոդենսիտոմետրի հետ սաները բացահայտեցին մարդու հենաշարժիչ համակարգի փոփոխությունները՝ կախված միջավայրի տարբեր գործոններից:

 

Այցը միտված էր առողջ ապրելակերպի կարևորությանը, որի նախաձեռնողը կենսաբանության ուսուցչուհի Մելինե Հովհաննիսյանն էր:

 

Այց «Ալտմեդ» վերականգնողական կենտրոն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *