Աշակերտական խորհրդի աղջիկ համանախագահի անունը հայտնի է

Դեկտեմբերի 29-ին Ավագ դպրոցում կայացավ աշակերտական խորհդի աղջիկ համանախագահի ընտրության երկրոդ փուլը:

 

Առաջին փուլում հավասար ձայներ հավաքած թեկնածուներ Մերի Համբարձումյանը և Լալա Հարությունյանը նախ` մասնակցեցին դեբատների, պատասխանեցին ինչպես նախօրոք ուղարկված հարցերին, այնպես էլ դահլիճում գտնվող ներկաների հարցերին, ապա հայտարարվեց ընտրությունների մեկնարկը:

 

Ընտրապայքարում 93/50 ձայների առավելությամբ հաղթեց  Լալա Հարությունյանը, որը այսուհետ կգլխավորի աշակերտական խորհդրի աղջիկ համանախագահի պաշտոնը:

 

«Ես ուզում եմ դառնալ քաղաքական գործիչ, և կարծում եմ, որ այս հաղթանակը ինձ համար կարևոր քայլ ու ձեռքբերում կլինի»,- դեբատների ընթացքում ասել էր Լալա Հարությունյանը:

 

Աշակերտական խորհրդի աղջիկ համանախագահի անունը հայտնի է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *