Արշավ՝ լի ազատագրական պարերով և հայրենասիրական երգերով

«Սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնի առթիվ, օր. Ինեսսայի  և պրն Արթուրի գլխավորությամբ ունեցանք անմոռանալի տպավորություններով հագեցած օր ` այցելելով  Սահմոսավանք, տառերի պուրակ և Ամբերդ: 

 

Ծանոթանալով մշակութային արժեք հանդիսացող այդ հնավուրց եկեղեցու և ամրոցի դարավոր պատմության հետ` մենք ոգեշնչվեցինք հայերի վարած ինքնապաշտպանական մարտերով` հանուն կրոնի  պահպանման:

 

Սաղմոսավանքը և Ամբերդը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից են, որոնք կառուցվել են համապատասխանաբար 13-րդ և 10-րդ դարերում: Արշավը լի էր ազատագրական պարերով, հայրենասիրական երգերով և տարատեսակ խաղերով: Ունեցանք հաճելի ժամանց և բազմաբովանդակ օր»,- գրում են 1081 խմբի սաներ՝ Անահիտ Հակոբյանը և Գայանե Տաշչյանը:

Արշավ՝ լի ազատագրական պարերով և հայրենասիրական երգերով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *