Դիպլոմային ծրագրի սաների հետազոտական աշխատանքի շնորհանդես

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Դիպլոմային ծրագրի ավարտական խմբի սաների իրականացրած հետազոտական աշխատանքը՝  փորձարարական չորս գիտությունների շրջանակում(Group 4 Project):

 

Սաները հետազոտություն են իրականացրել Հրազդան գետի երկայնքով՝  ակունքից մինչև գետաբերան՝  փորձանմուշներ վերցնելով 5 տարբեր կետերից՝ ստուգելու Հրազդա գետի ջրի որակը:

 

Ամիսներ շարունակ ուսումնասիրել, հետազոտել, փաստերը համադրել ու եզրահանգումներ են արել. «Հրազդան գետի ջուրը պիտանի չէ խմելու համար, ավելին՝ վտանգավոր է դրա պարբերական օգտագործումը որպես խմելու ջուր մարդու առողջության համար»:

 

«4 գիտությունները՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և համակարգչային գիտություններ, ներառող այս հետազոտական աշխատանքը շատ կարևորվում է Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանակում: Բոլոր առարկաները կենտրոնանում են մեկ խնդրի շուրջ՝ նպատակ ունենալով համագործակցության արդյունքում ստանալ ամբողջովին հետազոտված, փաստերով համադրված, գիտական հենքով հաստատված մի թեմա, որն այս դեպքում խմելու ջրի այլընտրանք հանդիսացող Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի ջրի որակի ուսումնասիրությունն է»,- ասաց Դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանը:

 

Սաները հետազոտության արդյունքերը ներկայացրել էին նաև պաստառի և տեղեկատվական թերթիկների միջոցով:

Հարցուպատասխանով եզրափակելով միջոցառումը, բոլորն էլ՝ թե ուսուցիչները, թե սաները վստահաբար հայտարարեցին, որ նպատակները, որոնք դրված էին այս հսկայական աշխատանքի հիմքում իրականացված են:

 

«Նստած լսում էի ձեզ, հիանում և մտածում էի ամենակարևորի մասին. դա այն ազատությունն է, որ դուք ունեցել եք գիտության ասպարեզում՝ ազատորեն ընտրել թեմա, հետազոտել այն, ինչը հետաքրքիր է, ունենալ հնարավորություններ դա անել այնպես, ինչպես հետաքրքիր է. սա մեծ հնարավորություն է, որը ձեզ տրվել է»,- ասաց ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը,- և ուզում եմ, որ հետագա կյանքում բոլոր այն հնարավորությունները, որոնք ձեզ կտրվեն, օգտագործեք առավելագույն ձևով»:

 

Դիպլոմային ծրագրի սաների հետազոտական աշխատանքի շնորհանդես

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *