ԴԾ սաների աշխատանքների ցուցադրության ամփոփում

Մայիսի 25-ին կայացավ Դիպլոմային Ծրագրի երկրորդ տարվա ուսանողների` տարվա ընթացքում կատարած հետազոտական աշխատանքների ցուցադրությունը։

 

Միջոցառման առաջին հատվածում ուսանողները ներկայացրեցին իրենց Ծավալուն Էսսեների` Դիպլոմային ծրագրի միջուկային բաղադրիչը հանդիսացող չորս հազար բառանի գիտական աշխատանքների թեմաները և տվեցին արժեքավոր խորհուրդներ իրենց կրտսեր սերունդներին։

 

Սաները ներկայացրին, թե ինչպես է պետք յուրաքանչյուր առարկայի շրջանակում իրականացնել Ծավալուն Էսսեի աշխատանքը և թե ինչ է պետք անել հետազետության շրջանակներում խոչընդոտներից առավելագույնս խուսափելու համար։

 

Ծրագրի երկրորդ հատվածում իրականացվեց ներքին գնահատման աշխատանքների` սանի կողմից ընտրված յուրաքանչյուր առարկայի շրջանակում արված հետազոտությունների ցուցահանդեսը։ Միջոցառման արդյունքում կատարվեց շատ կարևոր փորձի փոխանցում Դիպլոմային ծրագրի երկրորդ տարվա ուսանողների կողմից առաջին տարվա ուսանողներին, ովքեր ավելի պատրաստ կկարողանան դիմակայել իրենց սպասվելիք հետաքրքիր փորձություններին։

Դավիթ Մուսայելյան

Դիպլոմային ծրագրի սան

 

 

ԴԾ սաների աշխատանքների ցուցադրության ամփոփում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *