Ուսումնական այց Յուքոմ

Ապրիլի 14-ին ՄԲ Դիպլոմային Ծրագրի սաները Տնտեսագիտություն, Բիզնես և կառավարում ու Համակարգչային գիտություն առարկաների շրջանակներում ունեցան այց տարածաշրջանում ամենամեծ հեռահաղորդակցման ծառայություններ ապահովող ընկերություններից մեկը՝ Յուքոմ ընկերություն։
1
Սաների այցելության գլխավոր նպատակն էր ծանոթանալ կազմակերպության տեխնիկական և բիզնես փորձին՝ ընդլայնելով համապատասխան առարկայական գիտելիքները։ Ճեմարանականներն հնարավորություն ունեցան տեսնելու դասապրոցեսի արդյունքում ստացած տեսական գիտելիքների կիրառումը բիզնեսի պրակտիկայում։
2
Կազմակերպության հիմնական ստորաբաժանումների աշխատակիցների հետ հանդիպումները և քննարկումները օգնեցին սաներին նաև իրենց հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում։
Ի դեպ, ճեմարանականները հնարավորություն ունեցան տեսնելու Յուքոմ ընկերության տվյալների կենտրոնը և առաջինը փորձարկելու կազմակերպության նորարարական նախագծերից մեկը, որը հիմնված է վիրտուալ իրականության տեխնոլոգիաների վրա։
Ուսումնական այց Յուքոմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *