Շիրակացի Պառլամենտի ֆորումի երկրորդ մեկնարկը

Մարտի 29-ին Ճեմարանում մեկնարկեց Շիրակացի Պառլամենտի երկրորդ ֆորումը:

DSC_0035

Նախապես կազմավորվել էին 4 կոմիտեներ՝ AFCO, որը պետք է քննարկեր սովորողների խորհրդի աշխատանքի բարելավման տարբերակները, ECON, որը պետք է որոշեր սովորողների խորհուրդի ֆինանսների կառավարման լավագույն եղանակը, BENE, որը պետք է համակարգված  դարձներ կամավորական աշխատանքների կազմակերպումը, և REGI, որը պետք է մտածեր, թե ինչպես ճեմարանն ավելի սերտ համագործակցի և աջակցի Ջրվեժ համայնքին:

DSC_9639

 

Առաջին օրը սկսվեց բացման արարողությամբ, որին հաջորդեցին հետաքրքրաշարժ խաղերը թիմերի կազմավորման և սաների ծանոթության համար: Երկու բուռն ու արգասաբեր օրերի քննարկումներից հետո կոմիտեները հանդես եկան հրաշալի լուծումներով և առաջարկներով:

 

DSC_9736

DSC_0330

Թերևս, ամենաթեժն ընթացավ երրորդ օրը, երբ յուրաքանչյուր կոմիտե փորձում էր մյուսներին համոզել և ցույց տալ, թե ինչու է իր լուծումների շարքը արժանի իրականացման: Այսպիսի լարված օրն ամփոփվեց միմյանց գեղեցիկ և անմոռանալի հիշողություններ փոխանցելով:

DSC_9764

DSC_9790

Շիրակացի պառլամենտի ժամանակ ստացված արժեքավոր պտուղները պաշտոնապես կփոխանցվեն սովորողների խորհրդին, որն էլ կսկսի դրանց իրագործումն ու կյանքի կոչելը:

DSC_0368

Էլինա Հովակիմյան

1263 խումբ

Շիրակացի Պառլամենտի ֆորումի երկրորդ մեկնարկը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *