Մի՛ դարձեք համացանցի գերին, փորձե՛ք ինքներդ կառավարել այն

Փետրվարի 22-ին Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սաները մանկավարժ Արմինե Հովասափյանի ղեկավարությամբ հերթական հետաքրքիր միջոցառումն էին կազմակերպել: Վիկտորինայի միջոցով փորձեցին պարզել սաների՝ համացանցի մասին ունեցած գիտելիքները, ինչպես օրինակ՝ ով է ստեղծել համացանցը, ինչ դրական և բացասական կողմեր ունի, ինչպես է ազդում մարդու վրա: Չուշացան նաև համեղ պարգևները՝ քաղցրավենիք՝ ամենահամարձակների և հարցերը ճիշտ վերլուծողների համար:

 

Պարզ թվացող հարցադրումներ, նոր գիտելիքներ, տարաբնույթ պատասխաներ ու զվարճալի տեսահոլովակներ, իսկ վերջում եզրակացություն, որ օրվա կարգախոսը դարձավ. «Մի՛ դարձեք համացանցի գերին, փորձե՛ք ինքներդ կառավարել այն»:

 

Հոդվածի հեղինակ՝ Նարե Պետրոսյան

Մի՛ դարձեք համացանցի գերին, փորձե՛ք ինքներդ կառավարել այն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *