Առաքելությունը հնարավոր է

2017 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցավ WFUNA «Առաքելությունը հնարավոր է» ծրագրերի ներկայացումը: Ծրագրերը, որոնց սկիզբը դրվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, ներկայացվում էին հինգ մասնակից դպրոցների՝ այդ թվում՝  Շիրակացու ճեմարանի սաների կողմից: Իրադարձությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Հաղորդակցման լեզուն անգլերենն էր:

IMG_20170426_152136
Արարողությունները սկսվեցին պաշտոնական հյուրերի և կազմակերպիչների խոսքով, որին անմիջապես հետևեց ծրագրերի ներկայացումը:

Յուրաքանչյուր դպրոց իրականացրել էր մինչև երեք ծրագիր, որոնց բազմազանությունն ու լայն տարածվածությունը ոգևորիչ էին: Հարկ է նշել, որ ճեմարանականներն աչքի ընկնող ու յուրահատուկ էին թե՛ իրենց սահիկաշարերով, թե՛ ծրագրային գաղափարներով:

 

IMG_20170426_132458

Հավաստագրերի հանձնման արարողությունը ութամսյա ծրագրի վերջին ակորդն էր:

Հռիփսիմե Հակոբյան

10-րդ դասարանի սան

Առաքելությունը հնարավոր է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *