Դաս-քննարկում Նոնա Պողոսյանի հետ

Առաջին  անգամ Միջազգային  բակալավրիատի Դիպլոմային ծրագրի գրականության դասը գրողի ներկայությամբ էր:

 

Սաների հյուրն էր պաշտպանության նախարարության փոխգնդապետ, մասնագիտությամբ կիբեռնետիկ, բանաստեղծական ժողովածուների հեղինակ  Նոնա Պողոսյանը: Դաս-հանդիպման նպատակն էր բացահայտել  անծանոթ գրական երկի վերաբերյալ սաների վերլուծական հմտությունները, քննարկել և պարզաբանել գրողի ստեղծագործական պրոցեսին, գրող-ընթերցող հարաբերություններին առնչվող բազմապիսի հարցեր, ինչը անմիջականորեն կապված է նաև Դիպլոմային ծրագրում դասավանդվող Գիտելիքների տեսություն առարկայի հետ:

 

Սաները ներկայացրին ստեղծագործությունների իրենց մեկնաբանությունները, ինչն արժանացավ բանաստեղծի բարձր գնահատականին, լսեցին վերջինիս մեկնաբանությունները, տրվեցին հարցեր՝ գրողի աշխարհընկալմանը, գրողական ոճին, կյանքի դրվագներին վերաբերող: Դասի ընթացքում հնչեցին նաև ընթերցումներ թե՛ իր՝ բանաստեղծի, թե՛ սաների ընթերցմամբ:

Դասը հաջողված էր և՛ զգացմունքային, և՛ ակադեմիական մակարդակներում:

Անի Պապոյան

 Դիպլոմային ծրագրի գրականության ուսուցիչ

Դաս-քննարկում Նոնա Պողոսյանի հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *