Հետազոտություն Հրազդան գետի երկայնքով

Հունիսի 23-ին Դիպլոմային ծրագրի քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և համակարգչային գիտություն առարկաների շրջանակում ԴԾ 1 ուսանողները կազմակերպեցին և իրականացրին համատեղ նախագիծ (Group 4 Project), որի նպատակն է փոխանակվել տվյալ առարկաներից ձեռք բերած գիտելիքներով և փորձով, ինչպես նաև զարգացնել այն հմտություները և կարողությունները, որոնք են՝

 

• համագործակցություն
• գիտական տեսությունների պրակտիկ կիրառում
• տվյալների հավաքագրում և վերամշակում
• տվյալների հավաքագրման տարբեր մեթոդների կիրառում
• կողմնորոշում տեղանքում
• տեղանքի քարտեզագրում
• շրջակա միջավայրի գնահատում
• ժամանակի կառավարում
 

«Խումբ 4» ծրագիրը համագործակցային աշխատանք է, որի ընթացքում ԴԾ-ի ուսանողները միասին աշխատում են գիտական որևէ թեմայի շուրջ ` համախմբելով բոլոր առարկաների հասկացություններն ու ընկալումները մեկ նպատակի շուրջ»,- ասաց կենսաբանության ուսուցիչ Մարիամ Օհանյանը։

 
Այս տարի Դիպլոմային ծրագրի ուսանողները իրենց համատեղ նախագծի ուսումնասիրման առարկա են ընտրել Հրազդան գետը: ԴԾ ուսանողները պետք է հետազոտեն Հրազդան գետի ջրի աղտոտման վրա ազդող անթրոպոգեն/ մարդածին գործոնները և դրանց հետևանքով ջրում տեղի ունեցած փոփոխությունները:

 

«Հետազոտությունը թույլ տվեց ԴԾ ուսանողներին գնահատել գիտության և տեխնոլոգիայի բնապահպանական, սոցիալական և էթիկական հետևանքները, հայտնաբերել գետի ջրի կենսաքիմիական հատկությունները, ինչպես նաև կենսաբազմազանությունն ու ֆիզիկական հատկությունները, ինչպես նաև այն հետազոտության սահմանափակումները, օրինակ ` համապատասխան տվյալների պակասը և/կամ պաշարների բացակայությունը: Ծրագրի իրականացման ժամանակ շեշտը դրվում է միջառարկայական համագործակցության և հետազոտական աշխատանքի մեջ ներգրավված գործընթացների վրա և ոչ թե հետազոտության արդյունքներին»,- ասաց Մարիամ Օհանյանը:

 

Հետազոտություն Հրազդան գետի երկայնքով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *