Հետազոտական աշխատանքներ՝ փորձարարական գիտությունների շրջանակում

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Դիպլոմային ծրագրի ավարտական խմբի սաների իրականացրած հետազոտական աշխատանքը՝ փորձարարական չորս գիտությունների շրջանակում (Group 4 Project):

 

Քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և համակարգչային գիտություններ առարկայախումբը ներառող այս հետազոտական աշխատանքը Դիպլոմային ծրագրի կարևոր բաղադրիչ է:

 

Դիպլոմային ծրագրի այս տարվա սաները հետազոտել էին Մեծամորի տարածքը՝ պարզելու ատոմակայանի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

 

Ամիսներ շարունակ ուսումնասիրել, հետազոտել, փաստերը համադրել ու եզրահանգումներ են արել. «Մեծամորի տարածքում իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ ռադիացիայի էֆեկտ ընդհանրապես չկա և հետևաբար ատոմակայանը վնասկար չէ մարդկանց և բուսական ու կենդանական աշխարհի համար,- ասաց ԴԾ սան Սեդա Բաբախանյանը,- ավելին՝ ռադիացիայի քանակը այնտեղ ավելի քիչ էր, քան այստեղ՝ դպրոցում է»:

 

«Սա բացառիկ հնարավորություն է, որ ստեղծվել է սաների համար անելու միասնական աշխատանք,- ասաց կենսաբանության ուսուցիչ Մարիամ Օհանյանը,- սա հսկայական ծավալի աշխատանք է, որը սաները կարողացան պատվով կատարել թիմային լիդերների՝ խմբերի աշխատանքային գործընթացների ճիշտ համակարգման և հետևողականության շնորհիվ»:

 

Սաները հետազոտության արդյունքերը ներկայացրել էին նաև պաստառի և տեղեկատվական թերթիկների միջոցով:

 

 

Հետազոտական աշխատանքներ՝ փորձարարական գիտությունների շրջանակում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *