2017 թվականի հոկտեմբերի 22-ին Դիպլոմային ծրագրի սաները ԴԾ մանկավարժի և գիտության ամբիոնի ուսուցիչների հետ «Խումբ 4» ծրագրի շրջանակում իրականացրեցին հետաքրքիր հետազոտություն «Դիլիջանի» ազգային պարկում:
«Խումբ 4» ծրագիրը համագործակցային աշխատանք է, որի ընթացքում ԴԾ-ի սաները միասին աշխատում են գիտական որևէ թեմայի շուրջ` համախմբելով բոլոր առարկաների հասկացություններն ու ընկալումները մեկ նպատակի շուրջ։
«Խումբ 4» ծրագիրը «Դիլիջանի» ազգային պարկում թույլ տվեց ԴԾ ուսանողներին գնահատել գիտության և տեխնոլոգիայի բնապահպանական, սոցիալական և էթիկական հետևանքները, հայտնաբերել անտառի հողի կենսաքիմիական հատկությունները գետի երկայնքով և գետից հեռու, անտառի խորքում, ինչպես նաև անտառի և գետի կենսաբազմազանությունն ու ֆիզիկական հատկությունները:
Աշխատանքը սաներին հնարավորություն տվեց հասկանալ հետազոտության սահմանափակումները․ օրինակ` համապատասխան տվյալների պակասը և/կամ պաշարների բացակայությունը: Շեշտը դրվել է միջառարկայական համագործակցության վրա, ինչպես նաև հետազոտական աշխատանքի մեջ ուսանողների ներգրավվածությանը, այլ ոչ թե ՝ հետազոտության արդյունքներին:
Հետազոտական աշխատանքներից հետո սաները ունեցան ճանաչողական էքսկուրսիա Հաղարծին վանական համալիրի տարածքում: Այնուհետև ԴԾ CAS գործունեության համակարգողը կազմակերպեց սեմինար, որի ընթացքում սաները ուսումնասիրեցին տվյալ Ծրագրի 7 ուսումնական վերջնարդյունքները, հասկանալով նրանց կարևորությունը:
Վերջապես սաներին տրամադրվեց ժամանակ միմիանց հետ շփվելու և աշնանային Տավուշի հրաշալի բնությունը գնահատելու համար: