Ճամփորդություն՝ տարբեր եղանակների խաչմերուկում

«Երկար սպասված էքսկուրսիան դեպի քառագագաթ մեր գեղեցկուհին՝ Արագածը, իրականություն դարձավ: Ահա խմբով բարձրանում ենք նրա գագաթն ի վեր, թողնելով ստորոտում աշնանային մեղմ եղանակը, փոքր-ինչ արդեն խոնացած տերևները, ջերմ արևը: Եվ օ ՜ հրաշք: Գեղեցկուհին մեր առջև բացեց տարվա այլ եղանակ: Ճերմակ ու փափուկ ձյուն, կիզիչ արև, լեռնային մաքուր ու սառը օդ: Եղանակային ու իրական այս ճամփորդությունը մեզ հայդուկային երգերի և շուրջպարի ներշնչանք բերեց»,- դեպի Արագած էքսկուրսիայի մասին տպավորություններով է կիսվում 1073 խմբի սան Նունե Վարդանյանը:

5

Դեպի Արագած քայլարշավ կազմակերպելու հերթն այս անգամ տասներորդցիներինն էր: 1071 և 1073 խմբի սաները մանկավարժ Մարինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 25-ին բարձարացան Արագած լեռն ու հիացան Ամբերդի անառիկությամբ:

img_0357-min

«Այս էքսկուրսիան մեզ տվեց ավելին, քան պարզապես այցելություն պատմական վայր, քայլարշավ գեղատեսիլ Արագածի գագաթն ի վեր: Այն վերադարձ էր մեր ակունքներին, անդրադարձ մեր պատմությանը, շփում մեր հայրենի բնության հետ»,- ասում է 1071 խմբի սան Անի Մարությանը:

3

Հաջորդ կանգառն Ամբերդում էր. «Ծածանվող եռագույնը ամենատես աչքի նման վսեմ բարձունքից հսկում էր շրջապատի անդորրն ու հայկական շեները: Իսկ Վահանաշեն եկեղեցին քրիստոնեական հույս և հավատանք էր ներշնչում ՝ մենք կա՛նք, կլինե՛նք և դեռ կշատանա՛նք»,- ասում է Նունե Վարդանյանը:

1

Ճամփորդություն՝ տարբեր եղանակների խաչմերուկում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *