Ընդունելություն 2018-2019 ուստարվա ՄԲ Դիպլոմային ծրագրում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է ընդունելություն 2018-2019 ուստարվա Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում սովորելու համար:

 

Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է, որը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում նախատեսված է ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող սովորողների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերեն լեզվով (ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտները կարող են ստանալ նաև ՀՀ պետական նմուշի ատեստատ: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ  http://shirakatsy.am/page_20/page_21/ հղումով:

 

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մայիսի 20-ը լրացնել ընդունելության հայտը հետևյալ հղումով`  https://goo.gl/poH5B8: Ընդունելության քաղաքականությունը հրապարակված է http://shirakatsy.am/admissions-policy-2/ հղումով: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկայից և անգլերենից:

 

Քննությունների ժամանակացույց

 

Առարկա Ե՞րբ Որտե՞ղ
​Անգլերեն Մայիսի 23-ին՝ ժամը  10:30-​12:30 ​ Քննասենյակ  2222

(II մասնաշենք, II հարկ)

​Մաթեմատիկա Մայիսի 25-ին՝ ժամը  10:30-​12:30 ​ Քննասենյակ  2222

(II մասնաշենք, II հարկ)

 

2018-2019 ուստարվա դիմորդ` ճեմարանի 10-րդ դասարանն ավարտած սովորողների համար  սահմանվում են ներճեմարանական կրթաթոշակներ` հաշվի առնելով առաջադիմության, ընդունելության արդյունքների, ինչպես նաև ընտանիքի ֆինանսական կարգավիճակը: Կրթաթոշակների տրամադրման կարգը կուղարկվի  ճեմարանի ծնողներին լրացուցիչ նամակով:

 

ՄԲ Դիպլոմային ծրագիրը հնարավորություն կտա ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն, ինչպես նաև ընդունելության առավելություններ (որոշ բուհերում նույնիսկ առանց ընդունելության քննությունների) աշխարհի ավելի քան 2000 լավագույն համալսարաններում (Քեմբրիջի, Օքսֆորդի, ՍտենՖորդի, Չիկագոյի և աշխարհի ամենաբարձր վարկանիշավորում ունեցող այլ համալսարաններ): 2016 և 2017 թվականի շրջանավարտների ընդունելության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիպլոմային ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ http://ibo.org :

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԴԾ համակարգող Աննա Ստեփանյանին  (010) 64 01 02, (010) 64 07 87 հեռախոսահամարներով կամ գրել highschool@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Միջազգային Բակալավրիատի  կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրն է ՀՀ-ում, «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի առաջին լիիրավ անդամն է տարածաշրջանում:

 

Ընդունելություն 2018-2019 ուստարվա ՄԲ Դիպլոմային ծրագրում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *