Յուրահատուկ ու տարբերվող տոնածառը

Ավագ դպրոցի ամանորյա տոնածառը այս տարի յուրահատուկ ու տարբերվող է: Աշակերտական խորհրդի համանախագահների մտքի թռիչքը գրքերի ծառ է կանգնեցրել ավագ դպրոցի նախասրահում:

 

«Աշակերտական խորհրդի համանախագահների ղեկավարությամբ բացեցի գրադարանի պահեստային հավաքածուների դուռը՝ կիրառությունից դուրս եկած գրքերից տոնածառ պատրաստելու նպատակով:

 

Րոպեներ անց, վերադարձա պահեստ, և ի՜նչ տեսնեմ…կամավորական աշխատանքում ներգրավված մեր սովորողները մեծ…շատ մեծ հետաքրքրությամբ զննում էին պահեստի դարակներում դասավորված գրքերը, որոնք գրադարանավարներս առանձնացրել էինք հավաքածուներից՝ որպես քիչ գործածվող»,- իր ոգևորությամբ է կիսվում գրադարանավար Ռուզան Եղիկյանը:

Յուրահատուկ ու տարբերվող տոնածառը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *