Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցի՛չ

dsc_0709-min

Հոկտեմբերյան առաջին շաբաթը Ճեմարանում տոն է՝ երգի, պարի, ասմունքի ու շնորհավորանքի, երախտիքի խոսք՝ ուղղված սիրելի ուսուցիչներին:

Ավագ դպրոցի սաները առաջինը շնորհավորեցին ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ. «Ուսուցիչը  պետք է ունենա առավելագույն հեղինակություն և նվազագույն իշխանություն: Ճեմարանի ուսուցիչները այնպիսի    հեղինակություն ունեն, որի մասին նախարարները  միայն  կարող են  երազել»,- ասում է Միքայելը:

 

Աշակերտները վստահ են՝ սովորական ուսուցիչը պատմում է, լավ ուսուցիչը բացատրում է, բարձրակարգ ուսուցիչը ցույց է տալիս, հանճարեղ ուսուցիչը ոգեշնչում է:

 

«Եկե՜ք շնորհակալություն հայտնենք Ճեմարանի մեր բոլոր ուսուցիչներին, իրենց  աշխատանքի համար և կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ` առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին»:

 

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցի՛չ:

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցի՛չ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *