Սատար լինենք զինվորին 2018

Բանակի տոնին ընդառաջ՝ արդեն երկրորդ տարին է Ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը նախաձեռնում է «Սատար լինենք զինվորին» բարեգործական նախագիծը: Հանգանակությունից ստացված ամբողջ գումարը անցյալ տարի ուղղվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Դանիել Դավթյանին (http://high.shirakatsy.am/daniel-davtyan/), իսկ այս տարի ճեմարանականները օգնության ձեռք կմեկնեն պատերազմում ծանր վիրավորված Գնել Համբարձումյանին:

 

«Այս տարի նույնպես, վերսկսելով այս նախագիծը, ճեմարանը ցանականում է իր երախտագիտությունը հայտնել մեր զինվորին՝ իր անձնազոհ և նվիրական ծառայության համար: Ճեմարանը որոշել է իր օգնությունը հասցնել արցախյան պատերազմի մասնակից Գնել Համբարձումյանին, ով ծանր վիրավորվել է պատերազմի ժամանակ և ունի առողջական լուրջ խնդիրներ։ Այժմ նա բնակվում է Հրազդան քաղաքում կնոջ և չորս երեխանների հետ՝ ծայրահեղ ծանր պայմաններում։ Ցավոք, նրա կինն ու երեխաներից մեկը նույնպես ունեն առողջական խնդիրներ։ Եվ հիմա ժամանակն է, որ մենք բոլորս միանանք և օգնության ձեռք մեկնենք մեր զինվորին և իր ընտանիքին»,- համայնքին ուղղված նամակում գրում են աշակերտական խորհրդի անդամները։

 

Ավագ դպրոցի սաներին արդեն տրվել են ծրարներ, որտեղ յուրաքանչյուր ընտանիք կարող է հանգանակել որոշակի գումար՝ ըստ ցանկության։ Նաև դրվելու են տուփեր Ավագ և Միջին դպրոցների ուսումնական մասերում, որպեսզի ճեմարանական անձնակազմը նույնպես միանա հանգանակությանը:

 

Սատար լինենք զինվորին 2018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *