Պատվոգրեր և գովասանագրեր՝ Գյումրիի օլիմպիադայից

2Անանիա Շիրակացու անվան ճեմարանն այս տարի առաջին անգամ մասնակցեց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից կազմակերպվող ավանդական օլիմպիադային՝ վերադառնալով շատ լավ արդյունքներով: 14 դիպլոմ և 3 գովասանագիր, որոնք հանդիսավոր պայմաններում նախորդ շաբաթն ամփոփող ճեմարանական ժամին սաներին հանձնեց ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը: Օլիպիադայի շրջանակում աշակերտները մրցակցում էին թե՛ բնագիտական և թե՛ հումանիտար առարկաներից իրենց գիտելիքներով: Մեզ հետ զրույցում խոսելով օլիմպիադայի արդյունքներից՝ ճեմարանի փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը գոհունակություն հայտնեց և նշեց, որ առաջադրանքները բավականին բարդ են եղել: «Մենք վերադարձանք տասնյոթ մրցանակով, որոնցից տասնչորսը՝ դիպլոմներ, երեքը՝ գովասանագրեր: Շատ բարձր էր մեր սան Բելույան Ֆիլիանայի արդյունքը՝ երկու առաջին կարգի դիպլոմ՝ ֆրանսերենից և պատմությունից: Մխոյան Գայանեն պատմությունից քսան ստացավ քսան միավորից, ինչը բավականին հազվադեպ է լինում»,- ներկայացրեց պարոն Թոռչյանը՝ նշելով, որ նման օլիմպիադաները լավ նախապատրաստություն են գլխավոր՝ հանրապետական օլիմպիադայի համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Պատվոգրեր և գովասանագրեր՝ Գյումրիի օլիմպիադայից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *