Չարենցի թոռնուհու այցը ճեմարան

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը ամեն տարի՝ նոյեմբերի  27-ին,  նշում է Եղիշե Չարենցի եղերական մահվան օրը:

 

Այս տարի հիշատակի օրը նշվեց մի քիչ ուշ՝ դեկտեմբերի 8-ին: 12-րդ դասարանցիների հյուրն էր մեծ բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը:

charenc-min

Սկզբում աշակերտները ներկայացրին մի քանի բանաստեղծություն, ապա  կատարեցին երգեր, որոնք գրվել են Չարենցի  բանաստեղծությունների հիման վրա:

charenc_2-min

Ապա Գոհար Չարենցը պատմեց իր մայրիկի և նրա քրոջ կյանքից հիշարժան դեպքեր.  ներկայացրեց, թե երբ է առաջին անգամ հասկացել, որ իր պապը նշանավոր մարդ է: Հանդիպումը տպավորիչ էր և հուզալից:

charenc_1-min

Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նարինե Արզունյանը և Արսեն Վարդանյանը:

Չարենցի թոռնուհու այցը ճեմարան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *