Յուրաքանչյուր էքսկուրսիա՝ հիշողության անջնջելի մաս

«Հոկտեմբերի 8-ին 1082 և 1086 խմբերը՝ իրենց մանկավարժ Նարինե Ավդալյանի,  ուսուցիչներ Արթուր Տաշչյանի և Հայկ Խաչատրյանի ուղեկցությամբ իրականացրեցին հիշարժան էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք, Տեղերի վանք, Տառերի պուրակ, Ապարանի սբ. Խաչ Բազիլիկ եկեղեցի, «Վերածնունդ» հուշահամալիր, ինչպես նաև Արշակունիների դամբարան:
Մեր ձեռքում ունենալով պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին՝ ձեռք բերեցինք բազում գիտելիքներ մեր ազգի և նախնիների մասին:
Պրն. Արթուրի օգնությամբ վանքերի բակում պարեցինք «Էջմիածին» պարը (որն ազգագրական պարերից ամենահինն է), «Ծաղկաձորի» և «Կարնո քոչարի» պարերը: Վանքերի շրջակայքում գտնվող մարդիկ, ոգեշնչվելով խմբերի միասնականությունից, մեծ ոգևորությամբ միացան պարին:
Պատմական վայրերից բացի՝ վայելեցինք նաև հայկական բնությունը:
Մեր մանկավարժի և ուսուցիչների շնորհիվ՝ այս ուղևորությունը դարձավ մեր հիշողության անջնջելի մասը»,- գրում է 1086 խմբի սան Ինգա Սահակյանը:
Յուրաքանչյուր էքսկուրսիա՝ հիշողության անջնջելի մաս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *