Միջին Դպրոցի Ծրագիրը ճկուն կրթական համակարգ է:
Այն հնարավորություն է տալիս համապատասխանեցնելու, տեղայնացնելու ՄԲ-ի եւ ՀՀ պետական ուսումնական առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի պահանջները:
Միջին դպրոցի ծրագիրը ՄԲ կրտսեր դպրոցի ծրագրի (ԿԴԾ) շրջանակում սովորողի ձեռքբերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների զարգացման բնականոն շարունակությունն է:
Միջին դպրոցի ծրագիրը սովորողին պատրաստում է ՄԲ դիպլոմային ծրագրի ակադեմիական բովանդակությունը յուրացնելուն եւ հետազոտական գործունեություն ծավալելու կարողություններն ամրապնդելուն:
Միջին դպրոցի ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ www.ibo.org: