Մեր սաները մեր հպարտությունն են

Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի սան Շանթալ Ալ-Հաբիբն այս տարի ստացել է ընդունելության հրավեր մի շարք աշխարհահռչակ համալսարաններից.

 

 

King’s College, London, UK (Համաշխարհային վարկանիշ #21-րդ լավագույնն աշխարհում)
University of British Columbia, Canada (Համաշխարհային վարկանիշ #45-րդ լավագույնն աշխարհում)
University of Toronto, Canada (Համաշխարհային վարկանիշ #32-րդ լավագույնն աշխարհում)

 

 

Տորոնտոյի համալսարանը, ունենալով Միջազգային Բակալավրիատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, տրամադրել է Շանթալին լիարժեք կրթաթոշակ` իրենց մոտ ուսանելու համար` գնահատելով նրա գիտելիքի մակարդակը, անձնական հատկանիշներն ու օրինակելիությունը:

 

 

«Շիրակացու ճեմարանը», որն արդեն 27 տարի է՝ հավատարիմ է հայ աշակերտների համար փայլուն կրթական ապագա կերտելու գործին, սրտանց մաղթում է մեր սիրելի Շանթալին հաջողություններով լի ճանապարհ այս աշխարհահռչակ համալսարանում,- ասաց ճեմարանի բուհական խորհրդատու Գրիգոր Մինասյանը,- մեր` 2017թ. ավարտական դասարանի սաներն այս տարի դեռ բազմիցս են մեզ ուրախացնելու նման նորություններով»,- հավելեց նա:

Մեր սաները մեր հպարտությունն են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *