Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Դիպլոմային Ծրագրի CAS գործունեության շրջանակում իրականացվող Շիրակացու մենթորական դպրոց նախագծի կիսամյակային ամփոփիչ միջոցառումը, որը կրում էր ամանորյա բնույթ:
Դեռևս հունվարին բացված այս դպրոցը այսօր արդեն՝ իր 40-ից ավելի աշակերտներով դարձել է իսկական կրթօջախ:
Ամանորին ընդառաջ՝ մենթորական դպրոցի անձնակազմը կազմակերպեց աննախադեպ միջոցառում, որի մեջ իր ներդրումն ուներ ողջ դպրոցական համայնքը:
Դեռևս դեկտեմբերի սկզբին երեխաները գրել էին Ձմեռ պապիկին ուղղված նամակներ՝ խնդրելով այս կամ այն նվերը: Այս երեխաների համար Շիրակացու ճեմարանը դարձավ ամենալավ Ձմեռ պապը: Բոլորի ջանքերով գնվեցին համապատասխան անակնկալները, որոնք էլ երեխաներին հանձնեց Ձմեռ պապիկը:
Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով, որոնք երեխաները պատրաստել էին իրեց արվեստի դասաժամերի ընթացքում: Երեխաներից մի քանիսը նաև խիզախեցին արտասանել: Բոլորն անչափ ուրախ էին և երջանիկ: Շիրակացու մենթորական դպրոցն իր փայլուն աշխատանքը շարունակելու է նաև հաջորդ կիսամյակի ընթացքում՝ կրթելով և դաստիարակելով էլ ավելի շատ ապագա սերնդի ներկայացուցիչների: