Ճեմարանում հաջողությամբ իրականացվեց միջազգային CAS ծրագիր

33Մոսկվայի տնտեսագիտական և Պերմի Պուշկինի անվան դպրոցներից ժամանած աշակերտների պատվիրակությունը ճեմարանի դիպլոմային ծրագրի առաջին կուրսի սաների հետ միասին հոկտեմբերի 21-24-ը հաջողությամբ իրականացրեցին միջազգային CAS ծրագիր:

 

Ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, հասարակական ծառայության մատուցում ենթադրող CAS ծրագրի շրջանակում նրանք հասցրեցին ունենալ օգտակար աշխատանքով ու հետաքրքիր պահերով լի եռօրյա գործունեություն:

 

24Ծրագրի մասնակիցները կրտսեր դպրոցում ռուսաց լեզու դասավանդեցին, իրականացրեցին խաղահրապարակի նորոգման աշխատանքներ, համատեղ ուժերով տիկնիկներ պատրաստեցին կրտսեր ճեմարանականների հետ և նրանցով ներկայացում բեմադրեցին,  իսկ միջին դպրոցի աշակերտների համար կազմակերպեցին սպորտլանդիա: Նրանք նաև իրականացրեցին ճեմարանի շենքի հարակից լանջի մաքրման աշխատանքներ և հասցրեցին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Գառնի, Գեղարդ, Զվարթնոց տաճար…

 

Ծրագրի ավարտին բոլորին շնորհվեցին ծրագրի մասնակցության վկայականներ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանում հաջողությամբ իրականացվեց միջազգային CAS ծրագիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *