Ճեմարանի սանուհու գեղանկարը հաղթել է արվեստի միջազգային առցանց մրցույթում

Sargsyan NareՃեմարանի 12-րդ դասարանի սան Սարգսյան Նարեի գեղանկարը հաղթող է ճանաչվել արվեստի միջազգային առցանց մրցույթում:

 

Միջդպրոցական այս առցանց մրցույթը կազմակերպել էր Հնդկաստանում՝ Մումբայում, գտնվող Սինգապուրի` Round Square-ի անդամ միջազգային դպրոցը, որին ճեմարանը մասնակցել է 5 աշխատանքներով:

 

Մրցույթին կարող էին ներկայացվել դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների աշխատանքները: Անանիա Շիրակացու անվան ճեմարանից արվեստի միջազգային առցանց մրցույթին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Ասատրյան Էլինան (11-րդ դասարան), Դավիդյան Սոսին (12-րդ դասարան), Հովակիմյան Էլինան (12-րդ դասարան), Մարտիրոսյան Ծովինարը (9-րդ դասարան), Սարգսյան Նարեն (12-րդ դասարան): «Ինքնություն» խորագրով անցկացված առցանց մրցույթում Սարգսյան Նարեի աշխատանքը հաղթող է ճանաչվել:

 

gallery-icon-1

Ճեմարանի սանուհու գեղանկարը հաղթել է արվեստի միջազգային առցանց մրցույթում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *