Ճեմարանի սաները՝ ֆրանկոֆոն միջավայրում

fondation-afՀոկտեմբերի 3-ին Դիպլոմային Ծրագրի ֆրանսերեն ուսումնասիրող  1-ին և 2-րդ տարվա սաներն իրենց ուսուցչուհի  Անահիտ Ղարաղազարյանի հետ այցելեցին համաշխարհային Ալլիանս Ֆրանսեզ կազմակերպության երևանյան գրասենյակ:

Ճանաչողական այցի շրջանակում սաները ծանոթացան կենտրոնի բազմաբնույթ ծրագրերին և միջոցառումներին, ինչպես նաև Ֆրանսիայում հետագա ուսումնառություն ստանալու հնարավորությունների հետ:

Սաների համար առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց կենտրոնի Մեդիատեկը, որն առաջարկում է ֆրանսալեզու գրականության հարուստ ընտրանի, լեզուն սովորելու համար տարատեսակ ձեռնարկներ, տեսա և ձայնադարաններ, մասնագիտական գրականություն և ֆրանսերենի ուսումնառության համար այլ անհրաժեշտ նյութեր:

Լիահույս ենք, որ ի դեմս Ալիանս Ֆրանսեզի մեր սաները կգտնեն իրենց համար հարազատ ֆրանկոֆոն միջավայր, որտեղ կարող են լրացնել իրենց լեզվական գիտելիքները՝ ներգրավվելով ֆրանսիական միջավայրում:

Ճեմարանի սաները՝ ֆրանկոֆոն միջավայրում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *