Ճեմարանական ծնողները՝ մասնագիտական հանդիպումների վարողներ

Ծնողական համայնքի հետ համագործակցության շրջանակում փետրվարի 23-ին, տողանի ընթացքում Ճեմարանում  հյուրընկալվեց ծնող, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժշկուհի Արփինե Մաթևոսյանը:

 

Բշժկուհի ծնողը հանդիպեց ավագ դպրոցի աղջիկների հետ՝ անդրադառնալով այդ տարիքի համար կարևորագույն թեմաներին, ինչպիսիք են վերարտադրողական համակարգի լիարժեք և անլիարժեք գործունեության սահմանները, անձնական հիգիենան, սննդի, օրվա ռեժիմի հիգիենան, ֆիզիկական պատրաստվածության նշանակությունը և շրջակա միջավայրի ազդեցությունը դեռահասի հուզական առողջության վրա, դրա արդյունքում առաջացող հնարավոր ախտաբանական վիճակները:

Ճեմարանական ծնողները՝ մասնագիտական հանդիպումների վարողներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *