Ճեմարանականներին ներկայացվեց AIR Armenia ծրագիրը

3

Շաբաթն ամփոփող ճեմարանական ժամին սաներին ներկայացվեց AIR Armenia ծրագիրը. նրանք հանդիպում ունեցան նախկինում ճեմարանի սան Էրիկ Անանյանի և իր գործընկեր Ֆլորա Բաբաջանյանի հետ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել որակյալ աուդիոգրքեր, որոնք հեղինակներն անվանում են AIRbook:

 

AIR Armenia ծրագրի ներկայացուցիչները խոսեցին աուդիոգրքերի առավելություններից՝ հույս հայտնելով, որ այս նորարարության շնորհիվ «ընթերցանության» գործընթացն առավել հաճելի ու արդյունավետ կդառնա:

 

4Ընթերցանության այս այլըտրանքային տարբերակի վերաբերյալ հարցուպատասխանի և բանավեճի ընթացքում սաներն արտահայտեցին իրենց կարծիքները:

 

Հյուրերը ներկայացրին նաև արևային մարտկոցներով աշխատող AIR սարքը, որն առավել մատչելի ու հարմարավետ է դարձնում աուդիոգրքերից օգտվելը: Նրանք տեղեկացրին, որ նախատեսվում է ստեղծել դասագրքերի աուդիոտարբերակները ևս, ինչի պահանջարկը, ծրագրի հեղինակների խոսքով, մեծապես կա շուկայում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանականներին ներկայացվեց AIR Armenia ծրագիրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *