Ճանապարհորդություն դեպի Սյունյաց աշխարհ

Դիպլոմային ծրագրի սաները գրականություն, պատմություն և աշխարհագրություն առարկաների շրջանակում այցելեցին Հայաստանի հարավում՝ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում գտնվող պատմամշակութային վայրերը, որոնց շարքին են պատկանում Խոր Վիրապը, Պարույր Սևակի տուն-թանգարանը, Արենին, Տաթեվի վանական համալիրը, Խնձորեսկը, Շաքիի ջրվեժը, Քարահունջը։

khor-virap-tatev-khndzoresk-karahunj-6

Էքսկուրսիայի ծրագրի նպատակն էր նոր գիտելիքների ձեռքբերումը, սաների մոտ ՄԲ ԴԾ սովորողի նկարագրի բաղադրիչների ձևավորումը՝ հետազոտող, բանիմաց, հաղորդակցվող, հոգատար, ինչպես նաև, հայրենասիրության ձևավորումը և կամային որակների զարգացումը:

khor-virap-tatev-khndzoresk-karahunj-4

Սաներին ուղեկցում էին ԴԾ համակարգող, աշխարհագրության ուսուցիչ՝ Ա. Ստեփանյանը, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Ա. Պապոյանը, մաթեմատիկայի ուսուցիչներ՝ Ք. Հովսեփյանը, Մ. Հովսեփյանը և ծնողներ: Ուսումնական այցերի հետ միասին ԴԾ մանկավարժ Ա. Տաշչյանը նաև անցկացրեց լիարժեք ճանաչողական էքսկուրսիաներ, որոնց նպատակն էր ներկայացնել հայկական հարուստ պատմությունը, մշակույթը և բնությունը:

khor-virap-tatev-khndzoresk-karahunj-3

Այդ երկօրյա ճանապարհորդությունից սաների տպավորություններն այնքան մեծ էին, որ շատերն անգամ չէին շտապում վերադառնալ Երևան։ Սաները ճանապարհին սովորել և երգել են հայրենասիրական երգեր, իսկ Քարահունջում հազարամյա Զորաց քարերի շուրջ պարել են ազգագրական պարեր՝ Կարնո քոչարի և Էջմիածին:

khor-virap-tatev-khndzoresk-karahunj-2

khor-virap-tatev-khndzoresk-karahunj

Ճանապարհորդություն դեպի Սյունյաց աշխարհ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *