Հրաժեշտ ավագ դպրոցի տնօրենին

Ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը հղիության և ծննդաբերության արձակուրդի մեկնելուց առաջ հանդես եկավ հրաժեշտի խոսքով. «Իմ տեսակին հատուկ՝ պետք է ասեմ, որ չեմ սիրում հրաժեշտ տալ, դրա համար ես այսօր ձեզ հրաժեշտ չեմ տալիս, այլ կամփոփենք մեր այս ուսումնական տարում իրականացրած համատեղ հետաքրքիր ու բազմազան առօրյան»,- ասաց Զարուհի Ղալթախչյանը:

 

Այնուհետև դիմելով 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանցիներին՝ հղեց իր մաղթանքները, փոխադարձ շնորհակալական խոսքեր հնչեցին նաև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի, աշակերտական և Պառլամենտի համանախագահների կողմից, Դիպլոմային ծրագրի սաները հանդես եկան անակնկալ երաժշտական կատարումով:

 

Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց նաև ավագ դպրոցի նորանշանակ տնօրենին՝ Տաթևիկ Նալբանդյանին, ով նաև Միջազգային հարցերով տնօրենի տեղակալն է և PYP ծրագրի համակարգողը Կրտսեր դպրոցում:

 

 

 

 

Հրաժեշտ ավագ դպրոցի տնօրենին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *