Հեքիաթային Լաստիվերի հետքերով

Հոկտեմբերի 2-ին տասներկուերորդ դասարանցիների համար կազմակերպվել էր արշավ դեպի Լաստիվեր: Արշավի հետաքրքիր մանրամասներով կիսվում է 1261 խմբի սանուհի Սյուզաննա Վարդանյանը:

Lastiver 1

«Մինչև Լաստիվեր հասնելը մենք այցելեցինք Սևանավանք, որն աչքի է ընկնում գեղեցիկ շրջակա միջավայրով և հարուստ պատմությամբ: Ըստ ավանդության՝ երեք անգամ Սևանավանք գնալը հավասարազոր է մեկ անգամ այցին Երուսաղեմ: Այնուհետև եղանք Ակնաղբյուրում, տեսանք Վարդան Մամիկոնյանի տնկած ծառը: Ավանդության համաձայն՝ յոթ տարին մեկ այդ ծառը այրվում է, սակայն չի ոչնչանում, այլ նորից է աճում, և եթե երազանք պահես, անպայման կիրակականա: Այդ հիանալի առիթից օգտվեցինք նաև մենք՝ ճեմարանականներս, և զգացինք այս վայրում հայրենիքի պատմության բույրը:

Lastiver 2

Հետո շարժվեցինք դեպի Լաստիվեր, որը, հիրավի, դրախտավայր է՝ գեղեցիկ բնաշխարհով, ձորերով, կենդանական աշխարհով: Ճանապարհը  դժվարանցանելի էր և ինչ-որ չափով նաև վտանգավոր, սակայն մենք կարողացանք համախմբված և միահամուռ ուժերով հաղթահարել բոլոր փորձությունները: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և տպավորիչ: Ճանապարհին մեզ ուղեկցում էին պարոն Արթուրը, մեր մանկավարժները՝ Ն. Ավդալյանը, Ս. Վարդանյանը. Ի. Եղիազարյանը, ծնողներ և ուսուցիչներ:

Lastiver 3

Վերջում, հոգնած, բայց միևնույն ժամանակ տպավորված վերադարձանք քաղաք: Մեր հիշողությունների գրքում ավելացավ ևս մի պատմություն «Լաստիվեր» վերնագրով»:

Հեքիաթային Լաստիվերի հետքերով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *