Հանդիպում Հայկական վիրտուալ համալսարանի նախագահի հետ

3Անցնող շաբաթն ամփոփող ճեմարանական ժամին սաները հանդիպում ունեցան Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանի հետ:

 

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ծրագրերից է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս համացանցում ստանալ հայկական կրթություն՝ անկախ բնակության վայրից։

 

6Պարոն Զորյանը սաներին ներկայացրեց նորագույն տեխնոլոգիաների դերը կրթության ոլորտում, տեղեկատվության շրջանառությունը ցանցում և նրանից օգտվելու հմտություններ: Գործունեության վեց տարիների ընթացքում հայկական առաջին առցանց համալսարանն արդեն ունի շուրջ 14 000 օգտվող, որոնք հայոց լեզվի, պատմության, մշակույթի և շախմատի դասընթացների կարող են մասնակցել 7 լեզուներով:

 

Ճեմարանականները հյուրի հետ քննարկեցին հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող հարցեր, շնորհակալություն հայտնեցին ազգանվեր գործունեություն ծավալելու համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Հանդիպում Հայկական վիրտուալ համալսարանի նախագահի հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *