Հանդիպում «Արմակադ»-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանի հետ

4Ավագ դպրոցի սաներն այսօր հանդիպում ունեցան «Արմակադ» ընկերության հիմնադիր Խաչիկ Գևորգյանի հետ: «Արմակադ»-ը (ARMACAD) գիտակրթական ցանց է, որը 2007 թվականին ստեղծել է Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիան: Ցանցի միջոցով հնարավոր է տեղեկանալ արտերկրում կրթական, գիտական, երիտասարդական ծրագրերի մասին: «Արմակադ»-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանի հետ հանդիպման նպատակն էր ճեմարանականներին ներկայացնել արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորություններն ու գործիքները:

 

Գիտակրթական ցանցի հիմնադիրն ավագ դպրոցի սաներին ոգեշնչեց արտասահմանյան լավագույն բուհերում կրթությունը շարունակելու սեփական հաջողված օրինակով՝ նրանց ներկայացնելով նաև մի շարք «գաղտնիքներ»: 1Ինչպե՞ս գտնել համապատասխան ծրագիրը, ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում, ո՞րտեղից գտնել կրթաթոշակ. ահա այն հիմնական հարցերը, որոնց առնչվում է արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակել պատրաստվող յուրաքանչյուր ոք: Խ. Գևորգյանը ճեմարանականներին խորհուրդներ տվեց՝ այս գործընթացը հաջողությամբ անցնելու համար, միաժամանակ հավատացրեց, որ յուրաքանչյուրն իրեն հետաքրքրող ոլորտի շրջանակում կարող է գտնել բազմաթիվ ծրագրեր:

 

Ամփոփելով հանդիպումը՝ ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը հույս հայտնեց, որ ավարտական դասարանում սովորող սաների համար առաջիկայում մեծապես օգտակար կլինի «Արմակադ»-ի հիմնադրի դասախոսությունից ստացած տեղեկատվությունը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Հանդիպում «Արմակադ»-ի հիմնադիր Խաչիկ Գևորգյանի հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *