Նոյեմբերի 18-ին կայացան ճեմարանի ավագ դպրոցի սովորողների խորհրդի համանախագահների ընտրությունները: Նախ՝ թեկնածուները ներկայացրին իրենց հայեցակարգերը, ապա ինչպես կարգն է ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, որն էլ հետևեց մասնակից ընտրողների քվերակության ընթացքին: Ընտրողներից յուրաքանչյուրը պետք է ընտրեր 1 աղջիկ թեկնածու և 1 տղա թեկնածու:
Աղջիկ թեկնածուների շարքում էին.
Լալա Հարությունյան – 1074
Եվա Վարդանյան – 1073
Նունե Վարդանյան – 1073
Մարի Սարգսյան – 1072
Էլինա Հովակիմյան – 1263
Նարինե Հարոյան – 1262
Տղա թեկնածուների շարքում էին.
Դավիթ Զալինյան – 1075
Արամ Խանլարի – 1262
Հանձնաժողովն, ամփոփելով քվեարկության արդյունքները, փաստեց, որ քվեարկությանը մասնակցել է 189 սան, ավագ դպրոցոմ սովորող սաների 69%-ը, և ընտրությունները համարեց կայացած:
Քվերակությանը մասնակցեց 374 քվեաթերթիկ՝ 378-ի փոխարեն (4 քվեաթերթիկ համարվեցին «անհայտ կորած»), անվավեր ճանաչվեց 34 քվեաթերթիկ` 25-ը` տղաների, 9-ը` աղջիկների համար:
Տղաներից հաղթող ճանաչվեց Խանլարի Արամը: Աղջիկներից ոչ մեկը չհավաքեց ձայների 50%-ը և հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ, առավելագույն ձայներ հավաքած երկու մրցակիցներ՝ Էլինա Հովակիմյանի և Նարինե Հարոյանի համար հայտարարվեց երկրորդ փուլ:
Դեկտեմեբերի 16-ին կայացան ճեմարանի ավագ դպրոցի սովորողների խորհրդի համանախագահների ընտրությունների II փուլը: Մրցակցությունը աղջիկ համանախագահի տեղի համար էր:
Էլինան և Նարինեն մասնակցեցին դեբատների, որը վարեց արդեն ընտրված համանախագահ Խանլարի Արամը՝ ներկայացնելով ինչպես նախորոք ուղարկված հարցերը, այնպես էլ հնարավորություն տվեց դահլիճից ևս հարցեր ուղղել թեկնածու աղջիկներին:
Առաջին անգամ ճեմարանում կազմակերպվեց բանավեճ մրցակիցների միջև, որի ընթացքում թե’ Էլինան և թե’ Նարինեն աչքի ընկան ճկունությամբ և պատրաստվածությամբ:
Հանձնաժողովն ամփոփեց քվեարկության արդյունքները՝ արձանագրելով քվեարակությանը մասնակցած 179 սանի՝ մոտ 84%-ի մասնակցություն և ընտրությունները համարեց կայացած:
Քվերակությանը մասնակցեց 179 քվեաթերթիկ, որից անվավեր են ճանաչվել 21 քվեաթերթիկ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Հաղթող ճանաչվեց Էլինա Հովակիմյանը:
Այսպիսով, ավագ դպրոցի սովորողների խորհրդի համանախագահներն են Խանլարի Արամը և Հավակիմյան Էլինան: