Կրտսեր ճեմարանականները «գործնական» այցով ավագ դպրոցում էին

Ճեմարանի 2-րդ դասարանցիներն այսօր «գործնական» այցով հյուրընկալվեցին ավագ դպրոցում:

 

Կրտսեր ճեմարանականներն այս օրերին ուսումնասիրում են  «Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում» միջառարկայական թեման՝  «Աշխատանքը կյանքի անհրաժեշտ մասն է» կենտրոնական գաղափարով: Թեմայի շրջանակում իրականացվող հետազոտություններից մեկն էլ վերաբերում է մասնագիտությունների տեսակներին ու դրանց առանձնահատկություններին, մասնագիտություն ընտրելու գործընթացին: Հետազոտությունն իրականացնելու համար կրտսեր ճեմարանականները որոշել էին դիմել իրենց ավագ ընկերների օգնությանը՝ նրանց շրջանում մասնագիտական ընտրության վերաբերյալ հարցում անցկացնելով…

 

Ավագ դպրոցի սաները սիրով օգնեցին նրանց՝  պատասխանելով նախապես կազմված հարցաթերթերի բոլոր հարցերին:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Կրտսեր ճեմարանականները «գործնական» այցով ավագ դպրոցում էին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *