Կայացավ Իսահակ Բուլանիկյանի բարեգործական մենահամերգը

23Հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի սան Իսահակ Բուլանիկյանի բարեգործական մենահամերգը:

 

Իսահակ Բուլանիկյանը Դիպլոմային ծրագրի սան է, ով ընտրելու է երգչի կարիերան, և սա նրա առաջին մենահամերգն էր, որը կազմակերպվեց հարազատ ճեմարանի նախաձեռնությամբ: Միջոցառման այս ձևաչափը նորություն էր նաև ճեմարանի կյանքում, ինչպես նշեցին կազմակերպիչներ Իլոնա Ղասաբօղլյանը (արվեստի ամբիոնի վարիչ) և Արաքսյա Հակոբյանը (դահլիճի հնչյունային օպերատոր):

 

27Բարեգործական մենահամերգի ողջ հասույթն ուղղվելու է Round Square-ի «Արքայազն Ալեքսանդր» հիմնադրամին:

 

Ճեմարանականները բավական ակտիվ էին արձագանքել նախաձեռնությանը. վաճառվել էր ավելի քան 200 տոմս: Կազմակերպչական հարցերում, մասնավորապես՝ տոմսերի իրացումը կազմակերպելու գործում մեծապես օգնել է աշակերտական խորհուրդը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Կայացավ Իսահակ Բուլանիկյանի բարեգործական մենահամերգը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *