Թափուր աշխատատեղ: Բուհական կրթության խորհրդատու:

«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում Բուհական կրթության խորհրդատու (University guidance counselor):

 

Պահանջվող պաշտոն:

Բուհական կրթության խորհրդատու

 

Աշխատանքի նկարագրություն:

 

–Իրականացնել խորհրդատվություն ըստ տարբեր երկրների բուհերի, ինչպես նաև մասնագիտությունների և կրթական ծրագրերի ընտրության, ինչպես նաև համակարգել սաների բուհական ընդունելության գործընթացը

–Ստեղծել և պարբերաբար վերնայել ու ընդլայնել միջազգային բուհերի ցանկը, գտնել ընդունելության կարգերի, կրթաթոշակների նոր արդյունավետ ձևեր

–Կազմակերպել տեղեկատվական և ուսուցանող դասընթացներ և սեմինարներ սաների, ծնողների և անձնակազմի անդամների համար

–Պարբերաբար կազմակերպել բուհերի ցուցահանդեսներ

–Պատրաստել բնութագրեր կամ երաշխավորագրեր և այլ փաստաթղթեր բուհեր ներկայացնելու համար;

–Կազմակերպել հանդիպումներ բուհերի ներկայացուցիչների հետ, լինել կապող օղակ համալսարանների ընդունելության գրասենյակների և Ճեմարանի միջև

 

Պահանջվող որակավորում:

 

– Բարձրագույն կրթություն Հասարակական գիտությունների ոլորտում (նվազագույնը՝ բակալավրի աստիճան)

–Արտերկրում ուսումնառություն ունենալու փորձ (մագիստրատուրա, փոխանակման ծրագիր և այլ)

– Բուհական խորհրդատուների վերապատրաստումների մասնակցություն (ցանկալի է)

–Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն

–Գործնական նամակագրության հմտություններ (պահանջվող երկու լեզուներով);

–Բանակցելու հմտություններ

– Համագործակցելու ունակություն, հաղորդակցվելու և նոր կապեր ստեղծելու հմտություններ

 

Լրացուցիչ տեղեկություններ:

 

Դիմել կարող եք` այցելելով ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35 հասցեով կամ Ձեր ինքնակենսագրությունն (CV) ուղարկելով hr@shirakatsy.am էլ.հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Բուհական կրթության խորհրդատու»:

Հարցերի դեպքում զանգահարեք 010 640102 հեռախոսահամարով:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 30.01. 2017:

 

 

Թափուր աշխատատեղ: Բուհական կրթության խորհրդատու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *