Երջանկությունն իմ աչքերով

Երջանկության միջազգային օրը նշվում է մարտի 20-ին։ Այս առիթով ավագ դպրոցի մարտի 17-ի տողանը նվիրվեց երջանկությանը՝ կրելով «Երջանկությունը իմ աչքերով» խորագիրը, այն վարեցին 1083 և 1085 խմբի սաները:

 

Այս տոնը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից փոքրիկ Բութան երկրի կոչով: Բութան պետությունում մի քանի տարի առաջ ստեղծվել է Երջանկության նախարարություն:

 

Երջանկության համար գոյություն ունի հատուկ չափման միավոր` Համախառն ազգային երջանկություն` կյանքի որակի ամբողջական չափ, որն ընդգրկում է բարոյական և հոգեբանական արժեքներ:

 

Մարտի 20-ը պատահական չի ընտրված։ Այն գարնանային գիշերահավասարի օրն է, երբ օրն ու գիշերը գրեթե հավասար են։ Տոնի սահմանողները դրանով ընդգծել են, որ մոլորակի բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն` երջանիկ լինելու համար։

 

Սաները փորձեցին պատասխանել ի՞նչ է երջանկություն և ո՞վ կարող է մարդուն երջանկացնել:

 

Ոչ ոք հստակ չգիտի` ինչ է երջանկությունը, քանի որ յուրաքանչյուր մարդ այն ընկալում է յուրովի։ Ոմանց համար կարևոր է առողջությունը, մյուսների համար` ինչ-որ նոր բան անելը, իսկ ոմանց էլ` հոգևոր կատարելագործումը: Ոմանց համար կարևոր է բարեկեցությունն ու անկախությունը, իսկ ոմանք էլ անձնական կյանք են կառուցում։ Ամեն մարդ երջանկությունը տարբեր ձև է պատկերացնում:

 

Երջանկությունը տրված է բոլորին,միայն յուրաքանչյուրին իր չափով: Երջանի՛կ եղեք, գնահատե՛ք այն, ինչ ունեք. դա է Ձեր երջանկությունը:

 

Երջանկություն միշտ էլ կա, պարզապես պետք է այն տեսնել….

Երջանկությունն իմ աչքերով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *