Երբ սնկաբանությունն ու բնասիրությունը կերտում են մի ամբողջ կյանքի պատմություն

Կենսաբանության հենքային ուսուցման դասընթացին սաներն ուսումնասիրում են թունավոր բույսերի, դեղաբույսերի, բնական թույների ազդեցության մեխանիզմներն, ինչպես նաև դեղաբուժության ոլորտում թույների օգտագործման առանձնահատությունները:

 

Սաների հետաքրքրվածությունը սնկերի կիրառական նշանակության վերաբերյալ բարձրացնելու նպատակով բնագիտության ամբիոնը հյուրնկալեց Դալյա Տաուրինսկայտեին: Սաների առջև բացվեց կյանքի մի հետաքրքիր պատմություն, որտեղ ամեն ինչ կապված էր բնասիրության և մասնագիտական նվիրվածության հետ:

 

Հանդիպումը զարգացրեց սաների արդյունավետ համագործակցելու և հաղորդակցվելու կարողություններն, ինչպես նաև բացահայտեց մի շարք մարդկային արժեքներ: Հանդիպումը նախաձեռնել ու կազմակերպել էր ք.գ.թ., դոցենտ, բնագիտության ամբիոնի քիմիայի ուսուցիչ Ժ. Գյուլբեկյանը:

 

Երբ սնկաբանությունն ու բնասիրությունը կերտում են մի ամբողջ կյանքի պատմություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *