Նոյեմբերի 24-ին Դիպլոմային Ծրագրի սաները այցելեցին Միավորված ազգերի կազմակերպության ՄԱԿ Երևանի գրասենյակը: Հանդիպման ընթացքում գրասենյակի աշխատակիցը ներկայացրեց սաներին ՄԱԿ-ի պատմությունը, գործունեության կարևորագույն ուղղությունները և կազմակերպության կողմից հաստատված նոր ռազմավարական ծրագիրը, որը կազմված է 17 կայուն զարգացման նպատակներից:
Սաները դիտեցին նաև հետաքրքիր տեսահոլովակ ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի մասին:
Դիպլոմային ծրագրի սաները ՄԱԿ-ում