Դիպլոմային ծրագրի սաները Գյումրիում

Սեպտեմբերի 11-ին Դիպլոմային ծրագրի սաները՝ ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցին Գյումրի: Նպատակը այցելություններն էին Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ:

14384023_1115623161839161_1068145473_n

Էքսկուրսիան ուներ նաև այլ նպատակներ. այն է՝ անմիջականորեն առնչվել հայկական ինքնատիպ կոլորիտ ու ճակատագիր ունեցող քաղաքին, նրա բնակիչներին, շփվել հասակակիցների հետ, հաղորդակից լինել Գյումրի քաղաքի կոլորիտային բառ ու բանին, մտածողությանը:

14407579_1115629725171838_410853427_n

Սաները ժամանակ ունեցան նաև շրջելու Գյումրիի փողոցներով, չմիջնորդավորված տպավորություն ստանալու այդ յուրատեսակ ու հետաքրքիր քաղաքից: Բացի դրանից՝ մեր սաները այցելեցին Մուսալեռ հուշահամալիրը, որտեղ մասնակցեցին ամենամյա հարիսայի փառատոնին: Իսկ հետդարձի ճանապարհը տպավորությունների ու հայրենասիրական երգերի հրավառություն էր, որ վկայում էր այն մասին, որ էքսկուրսիան հաջողվել է:

14389763_1115623631839114_1561248740_n

Դիպլոմային ծրագրի սաները Գյումրիում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *