Գրականության դասը՝ թանգարանում

Հոկտեմբերի 17-ին Դիպլոմային ծրագրի երկրորդ կուրսի սաները գրականության հերթական դասն անցկացրին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

Դասը թանգարանում անցկացնելու նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ հանճարեղ բանաստեղծի կյանքին, գործունեությանը և նախասիրություններին, անձնական իրերի և անցյալ դարից ժառանգություն մնացած ձեռագրերի միջոցով զգալ նրա գրական շունչը:

Այցն առավել տպավորիչ դարձրեց այն հանգամանքը, որ դասը գրականության ուսուցիչ Անի Պապոյանի հետ վարում էր նաև Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը: Հանդիպումը չափազանց հետաքրքիր էր և հուզառատ: Աշակերտները վերադարձան մեծ տպավորություններով և նոր գիտելիքներով՝ պատրաստ ուսումնասիրելու և մանրամասն վերլուծելու բանաստեղծի գրական գոհարները:

Գրականության դասը՝ թանգարանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *