Բարեգործական այց՝ Գավառի մանկատուն

5Ճեմարանի 11-րդ դասարանցիներն օրերս բարեգործական այց կատարեցին Գավառի մանկատուն:

 

Նախաձեռնությունում մասնակցություն էին ունեցել նաև Դիպլոմային ծրագրի սաները՝ լուծելով մի շարք կազմակերպչական խնդիրներ, իսկ մանկատան երեխաների համար անակնկալներ պատրաստելու գործում մեծ է եղել ողջ կրթահամալիրի սաների ներդրումը, ովքեր նվիրաբերել էին խաղալիքներ և հագուստ:

 

Այցն ընթացավ ջերմ և շատ անմիջական մթնոլորտում. մեր սաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ առանձնանում են իրենց անձնային բարձր որակներով՝ հոգատարությամբ, մարդասիրությամբ և ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվելու կարողությամբ: Հենց նրանց շնորհիվ հնարավոր դարձավ մի գեղեցիկ ամանորյա հեքիաթ նվիրել Գավառի մանկատան երեխաներին, որի մասին վստահ ենք, որ դեռ շատ երկար կհիշեն…

 

Այցի ամենամեծ ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ սաների մեծամասնությունը ցանկություն հայտնեց վերադառնալ այս մանկատուն՝ երեխաների հետ շփվելու համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Բարեգործական այց՝ Գավառի մանկատուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *