Արտահերթ ընտրություններ Ավագ դպրոցում

Հունվարի 11-ին տեղի ունեցան Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի տղա համանախագահի արտահերթ ընտրությունները:

Որպես թեկնածուներ առաջադրվել էին 11-րդ դասարանի սան Միաքայել Ասատրյանը և Դիպլոմային ծրագրի 2-րդ ավարտական խմբի սան Ստամատիոս Կալպակասը:

 

Այս ընտրությունները առանձնացան իրենց նոր և հետաքրքիր ձևաչափով: Հարց ու պատասխանի միջոցով թեկնածուները պատասխանացին աշակերտական խորհրդի և ճեմարանական մյուս սաների հարցերին, ինչպես նաև հնարավորություն ստացան հարցեր ուղղել մրցակցին:

 

Բանավեճ-քննարկումը թույլ տվեց բացահայտել թեկանծուների մի շարք հմտություններ, ինչն էլ ընտրությունը ավելի ճիշտ և կողմնորոշիչ իրականացնելու հիմք դարձավ:

 

Ընտրություններին մասնակցեց 239 սան՝ Ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններից և Դիպլոմային ծրագրի 1-ին և 2-րդ կուրսերից: Արդյունքում  ընտրողների 59.4% ձայնով կամ 142 կողմ քվեով տղա համանախագահ ընտրվեց Ստամատիոս Կալպակասը:

Արտահերթ ընտրություններ Ավագ դպրոցում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *