Անմոռանալի էքսկուրսիա

«Հոկտեմբերի 7-ին 1084 խումբը անցկացրեց անմոռանալի էքսկուրսիա՝ օր. Ինեսսայի և պրն. Արթուրի նախաձեռնությամբ:

 

Շատ հագեցած և անմոռանալի տպավորություններով լի օր անցկացնելով՝ կրկին բացահայտեցինք մեր փոքր երկրի հարուստ պատմությունը, իսկ առանց պրն. Արթուրի աջակցության չէինք կարողանա հավաքել այդքան հետաքրքիր տեղեկություններ:

 

Այցելեցինք Ագարակի հնավայր /հին գինու գործարան, փոխարքաների դամբարան/, Աղձք, Արշակունիների դամբարան, Տեղեր /Դղերի վանք/, Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, Տառերի պուրակ, Սաղմոսավանք, Օհանավանք:

 

Հասցրեցինք նաև մի լավ զվարճանալ և խաղալ, իսկ ամենակարևորը՝ մեկ անգամ ևս հպարտացանք հայոց պատմությամբ:

 

Սաղմոսավանքում շուրջպար բռնեցինք՝ պարելով Էջմիածին ազգագրական պարը: Հայրենասիրությունը կրկին անգամ զգացինք ամբողջ էությամբ: Հասկացանք մի շատ կարևոր բան ևս՝ տեսնելով այդ անգին հնավայրերի աղտոտվածությունը՝ որոշեցինք մի օր գալ և մաքրել աղտոտված տարածքը, քանի որ այդ ժառանգությունը պետք է կրենք մեր ուսերին հպարտորեն և արժանավայել, պահպանենք որ պահպանվենք, տանք որ ստանանք: Եվ թող հայը միշտ մնա հավերժ»,- էքսկուրսիայի մասին մտքերը գրի առավ 1084 խմբի սան՝ Մարիա Հովհաննիսյանը:

Անմոռանալի էքսկուրսիա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *