Ողջո՛ւյն բոլորին

Ահա դուք ճեմարանի ավագ դպրոցի մուտքի առջև եք, այստեղ ձեզ կողջունեն հետևյալ բառերը.

 

Բարի գալուստ: Շնորհավոր նոր ուսումնական տարի, ստեղծագործական հաղթանակների և իմացության բերկրանքի ևս մեկ տարի…

 

Ապա ձեզ կժպտան լուսանկարները. դրանք մեր սաների լուսանկարներն են: Շրջանավարտ սաներ, որոնցից շատերն իրենց բարձրագույն կրթությունը շարունակել և շարունակում են աշխարհի լավագույն բուհերում: Վերջին երեք տարիների ընթացքում մեր շրջանավարտների հաջողությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Հետո ձեզ ընդառաջ կգան վառվռնուն աչքերով երիտասարդները և աղջիկներ, որոնք ուրախ-զվարթ ինչ-որ հարցեր են քննարկում, զրուցում են, կատակում: Մեկ էլ հնչում է դաշնամուրի երաժշտություն. դաշնակահար ընկերոջ կամ ընկերուհու շուրջը հավաքվել են ընկերները:

 

Եվ դուք ևս այստեղ ձեզ լավ կզգաք…

 

Հինգ րոպե անց այլևս ոչ մի աշակերտի չեք տեսնի, քանի որ դասն սկսվել է, միջանցքներում խաղաղ լռություն է, որը երբեմն խախտվում է դասասենյակներից լսվող աշխատանքային աղմուկից, որի պատճառն իմանալու համար բավական է մոտենալ դասասենյակի դռան փոքրիկ պատուհանին և հետևել, թե ինչ հետաքրքիր գործով են զբաղված աշակերտներն իրենց ուսուցչի ղեկավարությամբ…

 

Մի խոսքով՝ դուք ևս կվարակվեք ճեմարանական բուռն կյանքին մասնակցելու ցանկությամբ, ձեզ ևս կքաջալերի այն միտքը, որ կերտվում է ապագայի սերունդը՝ ստեղծարար և սկզբունքային քաղաքացին, հոգատար և պատասխանատու Մարդը:

 

Մենք շարունակում ենք 26 տարի առաջ սկիզբ առած մեր ընթացքը. ճեմարանական համայնքի յուրաքանչյուր անդամ՝ աշակերտ, ուսուցիչ, մանակվարժ, թե ծնող, շարունակ սովորում է, կատարելագործվում, ձգտում վեր, միշտ դեպի վեր…

 

Հպարտ եմ, որ այս համայնքի անդամն եմ…

 

Մեկ անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է, այնպես որ սիրով հրավիրում ենք ձեզ այցելել ՃԵՄԱՐԱՆ:

 

Ջերմագին սիրով՝ Զարուհի Ղալթախչյան

Ավագ դպրոցի տնօրեն